Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտեղից ձեռք բերել տեխզննման կտրոնը, որպեսզի ձեւական չլինի (տեսանյութ)

Քաղաքականություն
AJ

ԱԺ-ում այսօր Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նախագծի հեղինակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բացակայում էր: Առաջարկվում էր անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության պահանջը հանել, քանի որ այն ձեւական բնույթ է կրում: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին հետաքրքրում էր՝ ո՞րն է պատճառը, որ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում. «Եթե փողոցում ուշադիր լինենք, ցանկացած լուսակիրի տակ մենք կնկատենք, որ ամենաքիչը ձմեռվա եղանակին կիսով չափ ավտոմեքենաները գոնե անվադողերի կամ այլ տեխնիկական առումով լուրջ խնդիրներ ունեն՝ սկսած տաքսիներից»: Քննարկման մասնակից Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արամ Արսենյանը փորձեց ներկայացնել՝ ինչ է իրականում այսօր կատարվում. «Մարդիկ գնում են, բանկից ձեռք են բերում տեխզննման կտրոնը եւ այլեւս ոչ մի պարտավորություն չունեն տեխզննման կայան ներկայանալու: Փակցնում են այդ տեխզննման կտրոնը իրենց մեքենայի առջեւի դիմապակու անկյունում ու համարում են, որ իրենք անցան տեխզննում»: Փոխնախարարն առաջարկեց տեխզննման կտրոնը ստանալ ոչ թե բանկից, այլ անմիջապես տեխզննման կայանից: Քանի որ նախագծի հեղինակ Հովհաննես Մարգարյանը բացակայում էր, քվեարկությամբ այն մեկ տարով հետաձգվեց: