Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք չունենք դիվանագիտության ճիշտ ըմբռնումը». քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
qaxaqaget-nkar1

Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի՝ Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը, կաշառակերության դեպքերը, ԵԽԽՎ-ում քննարկվող հակահայկական զեկույցների ընդունումը կամ մերժումը չէ,  որ պետք է հայկական կողմը քննարկի: «Մենք մի տեսակ հետևում ենք, թե Ադրբեջանն ինչ պետք է անի, և սկսում ենք քննարկել հենց այդ հարցը: Բայց մեր խնդիրն այն է, թե մենք ի՞նչ պետք է  անենք, ինչպե՞ս պետք է նախապես չեզոքացնենք տարբեր խնդիրներ: Իմ տպավորությամբ՝ մենք չունենք դիվանագիտության ճիշտ ըմբռնումը»,-շեշտեց նա: Քաղաքագետը սխալ է համարում դիվանագիտությունը դիտարկել առաջին դեմքերի հայտարարությունների համատեքստում. «Կա նաև պառլամենտական, ժողովրդական դիվանագիտություն»,-հիշեցնում է նա: Բացի այդ, պատասխանատու մարմինների և փորձագետների միջև կապ, համագործակցություն, ըստ էության, չկա. «Արդյո՞ք մեր պառլամենտականները հրավիրել են մի անգամ մեր փորձագետներին՝ ասելու համար, որ այսպիսի խնդիր կա: Եղե՞լ է այդպիսի բան, կարծում եմ՝ չի եղել: Մտածում են, տպավորություն կա՝ եթե այդ աթոռին նստեցին, այդ աթոռը խելոք է, բայց այդպես չէ: Խելքը փորձագետների, գիտնականների մոտ է»,-ընդգծեց պարոն Մանասյանը: