Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծիրանն ու Արթիկի տուֆը՝ ընդդեմ նավթահոտ խավիարի (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Shirinyan

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը բնական երևույթ է համարում ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում քննարկվող երկու հակահայ բանաձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված: Քաղաքագետը հանգել է այս համոզմունքին՝ հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: «Իսկ ինչո՞ւ նման բանաձևեր չպիտի ունենայինք, եթե երկրի ներսում տեսնում ենք կառավարման այս վիճակը և տոհմացեղային հարաբերություններ պետական ապարատում: Ինչպիսի թափթփվածությամբ ղեկավարվում է ներքին կյանքը, նույնպիսի թափթվածություն էլ, բնականաբար, կտիրի արտաքին քաղաքականության մեջ, որովհետև սա այդ ամենի արդյունքն է և նոր չէ, որ ծագել է»,-նշեց Լևոն Շիրինյանը: Այս համատեքստում վերջինս նաև առաջարկ ուներ. «Դուք գիտեք, որ աշխարհում կաշառք կա: Առաջարկում եմ Հայաստանի ամենահայտնի կոռուպցիոներներին ընդգրկել Ստրասբուրգում՝ գործ անելու համար: Թող գնան, կաշառեն, գցեն, խաբեն և հարցերը լուծեն: Եթե այսօրվա պատվիրակությունը դա այդքան լավ չի կարողանում անել, ապա ավելի լավ կոռուպցիոներների պետք է ուղարկել»,-ասում է նա և հումորով հավելում. «Պարզվում է, որ Եվրոպան սպասում է Ադրբեջանի խավիարին, խելագարվում է դրա համար, անգլիացիներն էլ չտես են, այդ նավթահոտ խավիարի համար խելագարվում են: Դրա համար ես երկրորդ առաջարկն էլ ունեմ՝ Արթիկ տուֆը շատ ավելի կատարյալ է: Թող Արթիկ տուֆով Փարիզում շենքեր կառուցեն և դրանք տրամադրեն նրանց, ովքեր Հայաստանի համար գործ կանեն՝ անգլիացիներին, պորտուգալացիներին և այլն: Կամ էլ թող որպես կաշառք ծիրան արտահանեն, ասում են, որ մեր բրենդը դա է»: Քաղաքագետի համոզմամբ՝ առարկայական իմաստով այդ բանաձևերը որևէ հետևանք չեն կարող ունենալ, բայց բարոյական, քաղաքական առումով դա կտա արդյունք այն ժամանակ, երբ որ կլինի ճգնաժամ: «Սա նաև մեր պետական ապարատի աշխատանքի թերացման արդյունք է»,-նկատեց նա: