ՀՀ ոստիկանությունը իրական բարեփոխումներ կատարելու կամք չունի. ՀՔԱՎ
2015թ. ապրիլի 1-ից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ սկսվեց «Աջակցություն ՀՀ ոստիկանության համակարգում հակախտրականմշակույթի ձևավորմանը» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն էր ՀՀ ոստիկանության համակարգում նպաստել ոչ խտրականգործելակերպի մշակույթի ձևավորմանը: Մասնավորապես նախատեսվում էր մշակել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներիուսուցման և ոստիկանության ծառայողների և դասավանդողների վերապատրաստման կրթական մոդուլներ՝ խտրականության համընդհանուրարգելքի, ՀՀ-ում խտրականության դեմ առկա իրավական երաշխիքների և դրանց պատշաճ կիրառման վերաբերյալ: Մինչ ծրագրի մեկնակը՝ 2015թ. հունվարին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել էր ՀՀ ոստիկանությանը՝ առաջարկելով քննարկելԿազմակերպության կողմից մշակված «Աջակցություն ՀՀ ոստիկանության համակարգում հակախտրական մշակույթի ձևավորմանը» ծրագրիհամատեղ իրականացման հնարավորությունը: Ի պատասխան նշված գրության՝ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ «Հելսինկյանքաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի «Աջակցություն ՀՀ ոստիկանության համակարգում հակախտրական մշակույթիձևավորմանը» ծրագրի համատեղ իրականացման առաջարկը հավանության է արժանացել ՀՀ ոստիկանության կողմից: 2015թ. մարտի 9-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ ոստիկանության շտաբի պետ Ա. Զաքարյանի, Իրավաբանական վարչությանպետ Մ. Հակոբյանի, շտաբի պետի տեղակալ Ա. Ղազարյանի և Կազմակերպության նախագահ Ա. Սաքունցի, Ծրագրի համակարգող Ա.Չիլինգարյանի մասնակցությամբ: Ելնելով ձեռք բերված պայմանավորվածությունից՝ ՀՀ ոստիկանության կողմից 2015թ. մարտի 12-ի գրությամբտրամադրվեցին ծրագրում որպես փորձագետներ ընդգրկվող ՀՀ Ոստիկանության ծառայողների տվյալները: Թեև որոշվել էր ծրագրի իրականացումը սկսել 2015թ. ապրիլ ամսից, այնուամենայնիվ մարտի 27-ին ձեռք բերված բանավորպայմանավորվածության համաձայն՝ ծրագրային աշխատանքներին ընթացք չտրվեցին՝ «պայմանավորված ապրիլ ամսին առկա մի շարքհամապետական հանրային միջոցառումներով և ոստիկանության ծառայողական անհրաժեշտությամբ»: Ըստ պայմանավորվածության՝ ծրագրային գործողությունների ընթացքը պետք է քննարկվեր ապրիլյան միջոցառումների ավարտից հետո՝ ապրիլամսվա վերջին – մայիս ամսվա սկզբին: Սակայն ապրիլի վերջին – մայիս ամսվա ընթացքում Կազմակերպությանը չհաջողվեց կապ հաստատելՀՀ ոստիկանության համակարգում Ծրագրի իրականացման համար պատասխանատու անձանց հետ, ինչի արդյունքում հնարավոր չէր ընթացքտալ ծրագրային գործողությունների իրականացմանը: Այս իրավիճակը պայմանավորված էր նաև ՀՀ ոստիկանության համակարգում տեղիունեցած կադրային փոփոխություններով՝ ՀՀ ոստիկանության կոնտակտային անձ՝ Իրավաբանական վարչության պետ Մ. Հակոբյանըտեղափոխվել էր այլ պաշտոնի, իր հետ կապ հաստատելը չէր հաջողվում: Իսկ Իրավաբանական վարչության պետի պաշտոնը զբաղեցրած նործառայողի հետ խնդիրը քննարկելու փորձից պարզ դարձավ, որ նրան չեն փոխանցվել ծրագրով նախատեսված կոնտակտային անձիպարտականությունները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ © 1998-2014 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ