Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զեկույց՝ պարտադրված սահմանադրական փոփոխությունների ընդունման գործընթացի վերաբերյալ

Քաղաքականություն
index5

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և այլ տեղական կազմակերպությունների կողմից իրականացված դիտորդության արդյունքները ցույցտվեցին, որ սահմանադրական հանրաքվեի ընթացքում իրականացված ընտրակեղծիքներն աննախադեպ էին իրենց ծավալով ուհանդգնությամբ և պաշտոնապես ներկայացված արդյունքները որևէ կերպ չեն համապատասխանում իրական արդյունքներին: Հանրաքվեի արդյունքում ճանաչված փոփոխությունները պետք է համարվեն ոչ թե ընդունված, այլ անօրինական կերպովպարտադրված: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումներն ուարդյունքների ակնհայտ կեղծումները վկայում են, որ  հանրաքվեն չի կայացել և նախագիծը չի կարող ընդունված համարվել: Ելնելով դիտորդական առաքելության արդյունքներից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ - Սահմանադրական փոփոխությունների գործընթացը եղել է ոչ ժողովրդավարական և ոչ մասնակցային - 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները կեղծվել են Սույն զեկույցում ի մի են բերված սահմանադրության փոփոխությունների ողջ գործընթացի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակիդիտարկումները և հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված խախտումները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ © 1998-2014 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ