Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչքան ուզել, այնքան խփել»-ը ըստ ՀՀԿ-ականի շնորհքի հարց է (տեսանյութ)

Քաղաքականություն
bax

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը երեկոյան լուրերից է իմացել, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ բանակցություններ է սկսել՝ կոալիցիա ձեւավորելու շուրջ: Նա ողջունում է ցանկացած կոալիցիա՝ կառուցողական ուժերի հետ: «Ընտրությունների ժամանակ խփում են այնքան, որ կարիք չունենան կոալիցիայի»,- նշում է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Իսկ Սուքիաս Ավետիսյանը հակադարձում է. «Դա եւս շնորհք է»: Անահիտ Բախշյանը համոզված է՝ կոալիցիա կազմելով ցանկանում են ստեղծել ապագա խորհրդարանը՝ համապատասխան թվեր խփելու համար: Նրան ուղղակի զարմացնում է՝ ինչու է առաջարկը հատկապես ՀՅԴ-ին հետաքրքրել. Անահիտ Բախշյանի խոսքերով՝ ով կոալիցիա է կազմում, հեղինակազրկվում է: «Եթե հանկարծ Աստվածաշունչ էլ գրեք, ոչ ոք չի հավատալու»,- դիմելով հանրապետական պատգամավորին՝ ասաց Անահիտ Բախշյանը: Ավետիսյանների սպանության գործով դատավարության ընթացքի, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդելու մասին բանախոսների կարծիքը՝ տեսանյութում: