Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ

Մարզեր

2006թ. Գեղարքունիքի մարզում ծրագրավորված է կատարել 56.5 հազար հա գարնանացան, որից 30 հազար հա՝ հացահատիկային մշակաբույսեր, 15 հազար հա՝ կարտոֆիլ, 1500 հա՝ բանջարեղեն եւ շուրջ 10 հազար հա կերային մշակաբույսեր:

«Մարզի անապահով գյուղացիական տնտեսություններին ՀՀ տարածքային զարգացման ծրագրով՝ անգլիական դրամաշնորհի հաշվին, նախատեսված է հատկացնել հոլանդական բարձրարժեք տնկանյութ»,- տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչության պետը: Ինչ վերաբերվում է տեխնիկայի պատրաստի վիճակին, ապա շատ համայնքներում դեռեւս այդ հարցը չի կարգավորվել: Աշխատանքներ կան անվավոր տրակտորների, կուլտիվատորների նորոգման ուղղությամբ:

Նույն աղբյուրի հավաստմամբ ՀՀ գյուղնախարարության հետ տարված աշխատանքների շնորհիվ մարզի մի շարք վճարունակ համայնքների համար ձեռք է բերվել արտասահմանյան արտադրության անվավոր, թրթուրավոր տրակտորներ, գյուղգործիքներ, հացահատիկային կոմբայն: