Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱՎ-ը դիմել է դատարան՝ Քննչական ծառայության անգործությունը վերացնելու պահանջով

Քաղաքականություն
logocover1

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էներկայացվել ՀՀ ՀՔԾ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանարաքվեի քվեարկությանարդյունքները կեղծելու վերաբերյալ, մասնավորապես՝ հիմնավոր կասկած հայտնելով այն մասին, որ այն տեղամասերում, որտեղ գրանցվել է 50-100 տոկոս մասնակցություն, ապա այդ տեղամասերում լցոնումներ են եղել: Սահմանված ժամկետում ՀՀ ՀՔԾ-ի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված որոշումչի կայացվել և այն հաղորդում ներկայացրած իրավաբանական անձին չի տրամադրվել: Ինչից հետո 2015 թվականի դեկտեմբերի 28-ինԿազմակերպության կողմից դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն, որով պահանջվել է՝ պարտավորեցնել քննությունիրականացնող մարմնին՝ տրամադրելու վերոնշյալ հաղորդման հիման վրա կայացված որոշումը: Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց մեկ ամիս անց միայն ՀՀ ՀՔԾ-ից ստացված գրությունում նշվում է, որ հաղորդման հիմանվրա քրեադատավարական բնույթի որևէ որոշում չի կայացվել՝ պատճառաբանելով, որ հաղորդումը կատարված կամ նախապատրաստվողհանցագործության մասին տեղեկություն չի պարունակում, այլ միայն՝ «հիմնազուրկ ենթադրություններ»: Մինչդեռ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝հանցագործության մասին հաղորդման մեջ տեղ գտած կասկածները հիմնավորված են Կազմակերպության կողմից հանրաքվեի քվեարկությանմասնակցության թվի վերաբերյալ իրականացված ուսումնասիրության տվյալներով, որտեղ հստակ երևում է, որ քվեարակության մասնակիցների ևտեղամասում այո-ի օգտին քվեների թիվը ուղիղ համեմատական է (նշված ուսումնասիրության համապատասխան հատվածը ևս կցվել էհանցագործության մասին հաղորդմանը): Փաստորեն ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, առանց պատշաճ քննություն իրականացնելու,հաղորդման մեջ տեղ գտած կասկածները համարել է հիմնազուրկ ենթադրություններ՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու: ՀՔԾ-ի-պատասխան-11-1 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ © 1998-2014 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ