A
A
Կաշառելու փորձ կատարած Միրիջանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից
ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանին Սահմանադրական հանրաքվեի ընտրություններից առաջ կաշառելու փորձ կատարած Զավեն Միրիջանյանը հենց նոր ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրա նկատմամբ սահմանեց փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով։ Դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո Միրիջանյանը որևէ հարցի չպատասխանեց և լուռ հեռացավ։ Հիշեցնենք, նա կալանքի տակ էր նոյեմբերի 30-ից։ Զավեն Միրիջանյանը Վարդան Հարությունյանին առաջարկել էր 100 հազար դրամ: Վարդան Հարությունյանը համոզված է, որ Զավեն Միրիջանյանին պատժելով կամ չպատժելով ոչ մի հարց չի լուծվում: «Խնդիրը ավելի խորքային է: Ամենայն հավանականությամբ, Զավեն Միրիջանյանը չի գործել միայնակ: Նրան հրահանգվել է վերեւներից, մասնավորապես Սերժ Սարգսյանից»,- ասել էր նա դատարանում: