Մայր Աթոռին տարածք կտրամադրվի Սաղմոսավանից
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով անհատույց հողամաս տրամադրելու մասին որոշման նախագիծը։ Սույնով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում գտնվող 0.508 հա պետական սեփականության հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից 0.4 հա հողամասը` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` Սաղմոսավան համայնքում մշակույթի կենտրոն կառուցելու նպատակով: ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված տարածքը չի օգտագործվում (դատարկ է), համայնքը մշակույթի կենտրոն չունի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պատրաստակամություն է հայտնել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.508 հա հողամասից 0.4 հա տարածքը եկեղեցուն հանձնելու դեպքում կառուցել մշակույթի կենտրոն: