Կարեն Անդրեասյանը կկրկնի՞ իր հրաժարականը 10 օր հետո (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքյան էջում ժամեր առաջ հայտնվեց իր իսկ հրաժարականի լուրը: Նա հույս է հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Եւ ոչ մի այլ մեկնաբանություն։ Այն, որ Կարեն Անդրեասյանի եւ որոշ ՀՀԿ-ականների միջեւ հակասություններ կան երեւաց օմբուդսմենի՝ ԱԺ-ում ներկայացված զեկույցի քննարկման ժամանակ։ Իրավապաշտան Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ աշնանն արդեն ակնհայտ էր, որ իշխանությանը պետք չէր Կարեն Անդրիասյանի նման պաշտպան։ «Սա իհարկե ապացույց էր, որ ստեծվել են պայմաններ, որ Կարեն Անդրեասյանը հեռանա պաշտոնից: Հիմա ստիպել են, իմ տպավորությամբ՝ հաշվի առնելով ԱԺ լսումները: Կարեն Անդրեասյանին ՀՀԿ կանացից մեկով գուցե փոխարինեն , որոնք իրենց շահերն են պաշտպանում , Շուշան Պետրոսյանին կամ Մարգարիտ Եսայանին, ակտիվներին էլի»,- ասում է իրավապաշտպանը: Կարեն Ադրեասյանի հայտարարությունից հետո ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության վարչության պետ Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Ազգային ժողովում 2016թ-ի հունվարի 12-ի, ժամը 18:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական չի ստացվել: Հիշեցնենք, որ ՄԻՊ լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: Նոր ՄԻՊ-ի ընտրությունը կատարվում է ԱԺ-ի կողմից, պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում: