Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն օմբուդսմենից հրաժարականի դիմում չի ստացել

Քաղաքականություն
74b541afc2246f54c4b25b9bc6443ac1

ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքում գրառում է կատարել օմբուդսմենի հրաժարականի կապակցությամբ. Ի պատասխան բազմաթիվ հարցումների հայտնում եմ. ՀՀ Ազգային ժողովում 2016թ-ի հունվարի 12-ի, ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական չի ստացվել: Միաժամանակ ներկայացնում եմ ՄԻՊ հրաժարականի ընթացակարգը: ՄԻ պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը (այսինքն երկու անգամ պետք է ներկայացնի հրաժարականը): Հրաժարականը կրկնելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին: Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում: Վերջում կրկին հիշեցնում եմ, որ 2016թ-ի հունվարի 12-ի, ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական ՀՀ Ազգային ժողովում չի ստացվել։