A
A
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը հանցագործության մասին
Հայտնում ենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 18.00-ի սահմաններում 010546199 հեռախոսահամարից զանգահարել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Գագիկ Եղիազարյանին և հայհոյանքներ ու սպառնալիքներ ուղղել նրան: Զանգահարողը իր խոսքն ավարտել է ասելով, որ «մոտ օրերս վերջդ տալու ենք»: Ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի առնչությամբ և պահանջում ենք միջոցներ ձեռնարկել պարզելու, թե ով է տվյալ հեռախոսահամարի օգտատերը և ապահովել Գագիկ Եղիազարյանի անվտանգությունը: Հակառակ դեպքում Գագիկ Եղիազարյանի կյանքին սպառնացող վտանգի և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է ՀՀ Ոստիկանության վրա: 28.12.15 Երևան