ԼՂՀ կառավարությունը փոփոխություններ է առաջարկել մի շարք օրենքներում
Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Արցախի կառավարության ընթացիկ տարվա վերջին նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանինախագահությամբ: Գործադիր մարմինը որոշում է ընդունել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին: ԼՂՀֆինանսների նախարար Ս. Թևոսյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները, նշել է, որպետական բյուջեի մուտքերի, հետևաբար նաև՝ ծախսային հատկացումների կատարման եռամսյակային բաշխվածությունը ձևավորելիս հաշվի ենառնվել մի շարք գործոններ: Որոշման համաձայն՝ կապահովվի ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի բնականոն կատարումն ըստ սահմանվածեռամսյակային համամասնությունների, ինչպես նաև պետական կառավարման մարմիններին կտրվեն հանձնարարականներ` այդ տարվապետական բյուջեի կատարումն ապահովելուն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ` ծախսերը պլանավորելու ևժամանակացույցով առաջնորդվելու համար: Վարչապետը կառավարության անդամներին հորդորել է ծախսային մասով հոդվածայինփոփոխություններ չմտցնել, կամ խիստ անհրաժեշտության դեպքում՝ նախօրոք տեղյակ պահել համապատասխան մարմնին: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել ««Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններկատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծում: Դրա համաձայն՝ օրենքով նախատեսված մի շարք դրույթներ կիրականացվեն լիազոր ճանաչվածհարկային մարմնի կողմից, և առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզավորման կարգի ներկայացման ժամկետը կերկարաձգվիմինչև 2018 թվականի հունվարի 1-ը: Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է առաջարկել ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներիմասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««ԼՂՀ Նախագահի վարձատրության, սպասարկման ևանվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքներում, որոնք նիստում ներկայացվեցին մեկընդհանուր փաթեթով: ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս. Ավանեսյանի ներկայացմամբ` օրենքի անցումային դրույթներումառաջարկվում է կատարել լրացում, որի համաձայն՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն տասը տարի դատավորի պաշտոնումաշխատած և պաշտոնավարումը շարունակող անձանց կենսաթոշակները կնշանակվեն մինչև այդ պահը գործող սկզբունքներին համապատասխան։Մասնավորապես, կենսաթոշակի չափը կհաշվարկվի մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը որպես դատավոր ստացած վերջին աշխատավարձի(պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարի) և 0.85 գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով, որը, սակայն, չի կարող գերազանցելպաշտոնային դրույքաչափի 85 տոկոսը։ Այդ համատեքստում առաջարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող Նախագահիկենսաթոշակը նույնպես սահմանել աշխատավարձի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ (գործող Նախագահի աշխատավարձի 70 տոկոսը)՝միաժամանակ, պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակին վերաբերող դրույթներն ամրագրելով «Լեռնային Ղարաբաղի ՀանրապետությանՆախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում։ Նախագծերով առաջարկվել է հստակեցնելնաև պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակների նշանակման ժամկետները, ինչպես նաև կատարել խմբագրական բնույթիլրացում։ ««Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծով առաջարկվել է կասեցնելսեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծրագրում ընդգրկվող շահառուների գործազուրկիկարգավիճակը, ինչպես նաև հստակեցնել հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած անձիաշխատանքի տեղավորման նպատակով կազմակերպությունների համար սահմանված աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի(քվոտա) պահանջի կատարումն ու հաշվարկման մեխանիզմները: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը: