Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները համաձայն են ձերբակալել Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
mardik-nkar

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մեկ ամիս ժամանակ տվեց իրավապահ մարմիններին՝ պատժելու դեկտեմբերի 6-ի հանրաքվեի կեղծարարներին։ Պահանջը չկատարելու դեպքում կգնան կտրուկ քայլերի։ «Համաձա՞յն եք հունվարի 22-ին պաշտոնականացնել բոլոր պետական հանցագործների՝ Սարգսյանից սկսած մինչև վերջին հանցագործը ձերբակալության և քրեական պատասխանատվության հրահանգը, համաձա՞յն եք»,- «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցն ստանում է քաղաքացիների համաձայնությունը։ Ընդդիմադիր առաջնորդը շարժման ապագա մարտավարությունը հստակեցնելու համար՝ փորձեց քաղաքացիներից մի քանի այլ հարցադրումների պատասխաններ էլ ճշտել. «Սերժ Ազատի Սարգսյանին ազատել բռնազավթած աշխատանքից և աթոռից։ Համաձա՞յն եք»։ Այո՛,- եղավ պատասխանը, ապա նա շարունակեց. «Մինչև նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմավորել ժողովրդի վստահության կառավարություն։ Համաձա՞յն եք»։ Այո՛,- բացականչեցին հավաքված քաղաքացիները։ Իսկ ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած ընդդիմադիր ճակատը չիրականացրեց խոստացված իշխանափոխությունը։ Նոր Հայաստանի ամփոփիչ հանրային հավաքին հնչած հարց է։ Ժառանգության առաջնորդը պատասխանում է. «Որևէ կախարդական փայտիկ չկա, որևէ մեկը չկա, որ այսինչ օրը ես մենակ կամ 10000 հոգով այդ հարցը պիտի լուծենք, եթե չկա միասնական ոգի։ Վաղը, մյուս օրը հունվար, փետրվար ամսին այդ բանը լինելու է»։ Ժիրայր Սեֆիլյանն էլ պատասխանում է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին հարցին։ Նա այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնում է։ Բայց կա նաեւ այլ խնդիր։ «Երբ վստահություն չկա անվտանգության մարմինների նկատմամբ, եթե նույնիսկ այդ մարմինները ճշմարիտ գործեն, մեր ժողովուրդը չի հավատա»,- նշում է Սեֆիլյանը։ Իր համար անականկալ չի եղել Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանի հետ հրադադարի ռեժիմ այսօր գոյություն չունի. «Ես կարծում եմ՝ սա ավելի շատ օգտագործվում է այն պատճառով, որ երկրի ներսում ստեղծվել է նոր իրավիճակ, դա ասվել է ներքին օգտագործման նպատակով։ Ավելին՝ ներքին սպառման համար է, մեր գործունեության պատճառով է»։ Իսկ Ամանորի գիշերը Նոր Հայաստանի ներկայացուցիչները կանցկացնեն Ազատության հրապարակում։