Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանադրությամբ պաշտոնյաների պաշտոնավարման ժամկետները

Քաղաքականություն
sahm

Դեկտեմբերի 13-ին ՀՀ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը որոշում կայացրեց ս.թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ընդունված համարելու մասին։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում այդ փոփոխությունների հիմնական մասը, սակայն, համաձայն անցումային դրույթների, փոփոխությունների որոշ մասն ուժի մեջ է մտնելու հետագայում՝ մաս առ մաս։ Նկատենք նաև, որ անցումային դրույթներով սահմանվում են մի շարք պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամկետներ, որոնք մենք ևս հաշվարկեցինք և ներկայացնում ենք առանձին: Սահմանադրության փոփոխությունների կապակցությամբ որոշ պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամկետների պահպանում և սահմանում

  • Հանրապետության Նախագահ – մինչև04.2018 (ընտրությունները՝ 01.03-10.03.2018)։
  • ԱԺ պատգամավորներ – մինչև05.2017։
  • Կառավարություն – մինչև 05.2017, հաջորդ կառավարությունը՝ մինչև 09.04.2018։
  • Սահմանադրական դատարանի գործող անդամներ – մինչև12.2005 նշանակվածները՝ մինչև 70 տարեկանը, մյուսները՝ մինչև 65։
  • Արդարադատության խորհուրդ – մինչև04.2018։
  • Դատարանների նախագահներ – մինչև10.2018։
  • Դատավորներ – մինչև 65 տարին լրանալը։
  • Գլխավոր դատախազ – մինչև10.2019։
  • Մարդու իրավունքների պաշտպան – մինչև03.2017։
  • Համայնքի ղեկավարներ և ավագանու անդամներ – մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը։
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ – մինչև11.2016։
  • Վերահսկիչ պալատի նախագահ, տեղակալ և խորհրդի անդամներ – մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը։
  • Կենտրոնական բանկի նախագահ, տեղակալ և խորհրդի անդամներ – մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը։
  • Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներ – մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը։
  «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»