Հացադուլ՝ ի պատասխան ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների (տեսանյութ)
Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի մարզային հանդիպումներն ավարտվեցին: Դրանք աչքի ընկան բազմաթիվ միջադեպերով; «Ռեժիմի ջղաձգություններն էին, հատուկ ծառայությունների, ոստիկանության, քրեական տարրերի, ցավոք՝ սրտի ուսուցիչների, վարչական աշխատողների, որոնց միջոցով փորձում էին խուլիգանական դրսևորումներով խափանել քաղաքացիական ժողովները»,- ասում է «Նար Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Վանաձորի միջադեպից առաջ Ժառնագության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցել և հնարավոր սադրանքի մասին հայտնել է իրավապահներին, սակայն վերջիններս անտեսել են այն։ Վարուժան Ավետիսյանը հիշում է՝ որոշ դեպքերում հենց իրավապահներն են քաղաքացիներին ճնշումների ենթարկել։ Պարոն Ավետիսյանը նշում է. «Իրենք չէին միջամտում միջադեպերի ժամանակ, իսկ մի շարք տեղերում անգամ տեսանելի է եղել, թե ինչպես ոստիկանները նախապես երթի առջևից քայլում են մարդկանց հորդորում, սպառնում, որ ներս մտնեն, խանութներից, շենքերից, տներից, և չշփվեն Նոր Հայաստանի ներկայացուցիչների հետ»։ Նոր Հայաստանի անդամ Անդրիաս Ղուկասյանի համար անակնկալ չի իրավապահների կողմից այսպիսի վերաբերմունքը։ Նրանք ոչինչ չարեցին նաև հանրաքվեն կեղծողներին պատժելու գործում։ «Կա ղեկավարող, կազմակերպող ուժ այդ ամենը և հասկանալի է, որ այդ ուժը հենց բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնք միավորված են եղել ՀՀԿ-ի «ԱՅՈ» շտաբի շուրջ»,- ասում է նա։ Ի պատասխան իր և մյուս ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների՝ Ազատության հրապարակում հացադուլ սկսելու մասին հայտարարեց նոր Հայաստանի համակիր Հովհաննես Կարապետյանը։ Հետագա գործողությունների ու ռազմավարության մասին Նոր Հայաստանը կհայտարարի դեկտեմբերի 22-ին տեղի ունենալիք հանրային քննարկման ժամանակ: