Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյան. «Մեզ հաջողվելու է ազատվել այս ռեժիմից». Ազատություն

Քաղաքականություն
jirayr1

«Մեզ հաջողվելու է ազատվել այս ռեժիմից»: Այդ մասին այսօր հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը Գյումրիի Թատերական հրապարակում՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի ժամանակ: «Ոչ ոք չի կասկածում չէ՞, որ հաղթելու ենք: Մեզ հաջողվելու է ազատվել այս ռեժիմից», - ասաց Սեֆիլյանը: Նշենք, որ մինչ Գյումրի ժամանելը, ճակատի անդամները հանդիպումներ էին անցկացրել Սպիտակում և Վանաձորում: Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում հանրահաքի ժամանակ, 20-ը դեկտեմբերի, 2015թ. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիի հանրահավքի ժամանակ իր բացման խոսքում հայտարարեց. - «Բացված եմ համարում համապետական 14-րդ ժողովը, որն ունի օրակարգում երկու հարց, առաջինը՝ դեկտեմբերի 6-ին և դրանից առաջ պետական հանցագործություն, պետական հեղաշրջման փորձ իրականացրած Սերժ Սարգսյանին աթոռից ազատելը և երկրորդը՝ մինչև խորհրդարանական, նախագահական արտահերթ ընտրություններ, ժողովրդի վստահության, կառավարության կազմավորելու հարցը»: Ամբողջն՝ այստեղ