A
A
Ռուսաստանցիների 73 տոկոսը Նոր տարին կդիմավորի տանը. հարցում
Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը նախատեսում է Ամանորը նշել տանը: Սա հետազոտական«Romir» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքն է: Այս մասին տեղեկանում ենք newsru.com-ից: Հարցվածների 78%-ը հայտնել են սոցիոլոգներին, որ այս տարի կծախսեն այնքան գումար, որքան անցյալ տոնին են ծախսել: Ռուսաստանի քաղաքացիների 25%-ն ասել է, որ Ամանորի գիշերը հյուր կգնան հարազատներին և ընկերներին, 5%-ը կդիմավորի Նոր տարին ռեստորանում, կամ ակումբում, ևս 5%-ը տոնը կանցկացնի ռուսաստանյան կամ արտասահմանյան որևէ հյուրանոցում: