Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդային ֆիլմերի երաժշտությունը՝ երիտասարդ նվագախմբի կատարմամբ

Մշակույթ
fr

«Ծառայողական սիրավեպ», «Կովկասի գերուհին», «Ադամանդե ձեռքը», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Բաղնիքդ անուշ» եւ խորհրդային այլ լավագույն ֆիլմերից երաժշտություն՝ հենց այդ ֆիլմերի կադրերի զուգահեռ ցուցադրմամբ։ Դահլիճը լի էր նաև նոր սերնդի ներկայացուցիչներով: Մի քանի վայրկյան լռություն, էկրանին հայտնվեցին «Ծառայողական սիրավեպ»-ից կադրեր ու նվագախումբի կողմից հնչեց երաժշտությունը։ 10-ից ավելի սաունդթրեքներ ներկայացվեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից։ Գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարծում է, որ նմանօրինակ համերգների ժամանակ լեփ-լեցուն դահլիճները խոսում են այն մասին, որ գաղափարը ճիշտ է, եւ նվագախումբը լավ գործ է անում. «Սկզբունքը եղել է այն, որ ամենասիրված ֆիլմերը և ամենասիրված երաժշտությունները ներկայացնենք մեր հանդիսատեսին։ Նոն-ստոպ նախագծի մասին խոսելով՝ առաջնորդվում ենք կոմպոզիտորների հանդեպ մեր ունեցած հետաքրքրությամբ, եւ այսօր «Մոսֆիլմ»-ում մենք ունենք կոմպոզիտորներ, որոնք արդեն դասական են համարվում՝ Գիա Կանչելի, ով աշխարհի լավագույն նվագախմբերի կատարմամբ է հնչում, գրել է մեր ամենասիրելի ֆիլմերից մեկի՝ «Միմինո»-ի երաժշտությունը։ Մենք ուզում ենք մարդկանց ցույց տալ, որ այս ձեւաչափով մատուցած դասական երաժշտությունը բարդ ֆորմատ չէ, եւ մարդիկ հեշտությամբ կարող են ընկալել եւ ցանկություն կունենան դասական համերգ լսել՝ Non-stop ֆորմատով»։ smb