Է. Նալբանդյան. Ադրբեջանը չի հրաժարվում պատրանքից (տեսանյութ)
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով անցած տարիների ընթացքում 20-ից ավելի հանդիպում տեղի ունեցել: Մի քանի դեպքերում կողմերը շատ մոտ են եղել ընդհանուր համաձայնության, սակայն Ադրբեջանը միշտ հետքայլ է արել: 2014-ի հոկտեմբերի հանդիպումից բավական երկար ժամանակ է անցել, և շատ կարևոր էր նոր հանդիպում կազմակերպել»,- Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Նա շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին՝ հյուրընկալության համար, ինչպես նաև համանախագահող երկրներին՝ գոևրծադրած ջանքերի համար. «Բանակցային գործընթացն առաջ մղելու համար ցանկություն պետք է ունենա նաև Ադրբեջանը,որն իրականում ոչ միայն այդպես չէ,այլ հակառակը: Այս գագաթնաժողովի հրավիրումը թելադրված էր իրավիճակի սրմամբ՝ Ադրբեջանի կողմից սադրանքների, հրադադարի կոպտագույն խախտումների արդյունքում»: Ըստ նրա՝ Ադրբեջանը չի հրաժարվել ուժի կիրառմամբ հաջողության հասնելու պատրանքից: «Բանակցային գործընթացում իրենց թուլությունը ցանկանում են կոմպենսացնել այս կարգի քայլերով: Ադրբեջանի ստրատեգները կարծում են,որ դա իրենց ինչ որ ուժ է տալիս: Ի՞նչ է տվել այս քաղաքականությունը Ադրբեջանին, որևէ դրական բան,որևէ առավելություն ոչ տվել է,ոչ տալիս է, ոչ էլ կտա»: