Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխան Զաքարյանը սփյուռքահայ գործարարի գումարո՞վ է իր առանձնատունը կառուցել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ishxan1

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից այսօր ներկայացրեց կառույցի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը: Հստակ թվեր նա չնշեց, չանդրադարձավ նաև նրան, թե որքանով է արդյունավետ եղել վերահսկողությունը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ոչ թե հաշվետվությամբ, այլ նրան այլ խնդիր էր մտահոգում. «Ես արդեն մի քանի տարի այս դահլիճում փորձում եմ հասկանալ՝ ձեր մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատան ծագումնաբանությունը, որովհետև դա կարևոր է՝ ձեր գործունեության վստահելիության աստիճանը գնահատելու համար: 2013 նոյեմբերի 16-ին դուք հարցազրույց եք տվել և ասել, որ այդ տան համար անհրաժեշտ գումարները տրամադրել է ձեր ընկեր, սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանը: Եվ դուք ներկայացրել եք Ալբերտ Բոյաջյանի հարցազրույցից մի հատված, որտեղ երևում է, որ նա լիազորագրով գումար է ուղարկել, որ դուք տուն կառուցեք իր համար: Բայց արդյունքում դուք տուն եք կառուցել ձեզ համար: Հարցս հետևյալն է՝ եթե Ալբերտ Բոյաջյանը չի բողոքում այս հարցով, արդյո՞ք ձեր պաշտոնավարման այս ընթացքում եղել է, որ սպորտային ինչ որ օբյեկտներ նա սեփականաշնորհած լինի»: Պարոն Զաքարյանը նշեց. «Ինչ որ հարցազրույցում գրված է, ճիշտ է: Ալբերտ Բոյաջյանը հաճախակի Հայաստանում լինում է, եթե ձեզ հետաքրքրում է այս հարցը, կարող եմ կազմակերպել մի օր հանդիպում և ինքը մանրամասն ձեզ կներկայացնի»: «Պարոն Զաքարյան, դուք խուսափում եք հարցին պատասխանելուց: Ալբերտ Բոյաջյանը պարտավոր չէ իմ հարցերին պատասխանել, դուք պարտավոր եք: Մի անգամ պատասխանեք, հասկանանք, անցնենք առաջ»,-հակադարձեց պատգամավորը: Վերահսկիչ պալատի նախագահը կրկին նույնը կրկնեց, իսկ գործարար Ալբերտ Բոյաջյանին՝ կառույց սեփականաշնորհելու առումով նշեց. «Ինքն այո, Ծաղկաձորի մարզահամալիրի մի մասը սեփականաշնորհել է»: Արդյունավե՞տ են օգտագործվում պետական միջոցները. Զաքարյանը խուսափեց պատասխան Այսօր Ազգային ժողովում ՀՀ վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան ծրագիրը ներկայացրեց կառույցի նախագահ Իշխան Զաքարյանը: «Առաջին անգամ կարող ենք ասել, որ 100 տոկոսանոց մենք ներկայացրել ենք ըստ ծրագրերի վերահսկողության բոլոր թեմաները: Ընդհանուր առմամբ՝ 11 ծրագիր է,  Կրթության և գիտության, Տրանսպորտի և կապի, Պաշտպանության, Ոստիկանության, ՏՄՊՊՀ-ի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Գյուղատնտեսության, Սոցիալական ծառայության տարածքային գործակալության: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց. «Ես հարգում եմ ձեզ և ուզում եմ անկեղծ պատասխանեք. երկու տարի առաջ էր, թե երբ, այն ռիսկայնության շեմը, որ արձանագրվեց՝ 700 մլրդ, այդ ընթացքում պետական միջոցների օգտագործման արդյունավետության առումով կարգավորումների, վարչարարության, ունե՞նք որոշակի առաջընթաց, թե՞ մնացել է նույն ձևով: Այն ժամանակ լուրջ քննարկում եղավ, ինչ որ մի ժամանակ դուք ակտիվ ԱԺ չէիք գալիս, միգուցե և դա հիմնավորված էր, բայց ուզում եմ հասկանալ՝ այդ մասով գործերը մեր երկրում լավացե՞լ են, թե՞ մնացել է նույնը»: «Յուրաքանչյուր ծրագրի արդյունավետության հետ կապված կարող ենք գնահատական տալ, բայց հաշվի առնելով Վերահսկիչ պալատի ներուժը և աշխատանքների ծավալը, մենք լավագույն դեպքում տարեկան կարող ենք վերահսկողության դաշտում պահել բյուջեի ծախսային մասի կամ ընդհանրապես ծրագրերի գուցե 10, 15 տոկոսը, ոչ ավել: Այսինքն, այդքան մասով կարող ենք տալ գնահատական: Մնացածը հաշվետվությունների մեջ արտացոլված է և ապրիլ ամսին ներկայացնելու ենք Ազգային ժողով»,-պատասխանեց պարոն Զաքարյանը: Պատգամավորին չգոհացրեց պատասխանը. «Ես առանձին ծրագրերի մասին եմ ասում: Կա արդյո՞ք լուրջ մի խնդիր պետության մեջ, որ քաղաքական որոշում է պահանջում: «Քաղաքական որոշում կայացնելը մեր խնդիրը չէ, բայց կարծում եմ, որ որոշ դեպքերում կա դրա անհրաժեշտությունը»,-առանց հստակեցնելու նշեց Վերահսկիչ պալատի նախագահը: