Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը՝ Թուրքիայի և Ուկրաինայի հետ հարաբերությունների մասին

Քաղաքականություն
putin12

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ իր ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց. «Թուրքիային ոչինչ չտվեց Սու-24-ի խոցումը: Հակառակը՝ իրավիճակն ավելի բարդացավ: Մտածում էին՝ մենք կվախենանք և կփախչենք այնտեղից: Ոչ, Ռուսաստանն այդ երկիրը չէ, որ վախենա: Մենք ավելացրել ենք ռազմական տեխնիկան Սիրիայում և կշարունակենք դա անել: Մեզ բացատրություններ տալու փոխարեն՝ Թուրքիան վազեց ՆԱՏՕ և Բրյուսել: Ինչո՞ւ, ո՞վ էր նրանց նեղացրել»։ Պուտինը նաև նշեց, որ Թուրքիայի ներկա իշխանությունների հետ երկխոսության որևէ հեռանկար չի տեսնում, և ըստ ամենայնի այդ երկիրն ուզում է ցույց տալ, թե հավատարիմ է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին. «Նրանք ամերիկացիների համապատասխան տեղը լիզեցին...»։ Ինչ վերաբերում է Ուկրաինային. «Ռուսաստանը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ, պարզապես նրանց այլևս արտոնություն և նախապատվություն չի տրվի: Բացի այդ, ես 2016 թվականի համար վատթարացում եմ կանխատեսում ռուս- ուկրաինական տնտեսական հարաբերություններում»։ Պուտինը ուղիղ եթերում մեծ հարցազրույց է տալիս 1300-ից ավելի լրատվամիջոցների։