Սադրանքներ Արմավիրի մարզում՝ Սյունիքի սցենարով. «Նոր Հայաստան»
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն Արմավիրի մարզում նույնպես «Նոր Հայաստան»-ի հանդիպումները տեղի են ունենում սադրանքի փորձերի և ոստիկանության հանցավոր անգործության պայմաններում Այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 17-ին, Էջմիածնում կազմակերպված «Նոր Հայաստան» ճակատի հավաք-հանդիպումը տեղի է ունեցել նախորդ օրը Սյունիքում տեղի ունեցածի սցենարով: Այս անգամ հանդիպումը խոչընդոտելու փորձ են արել որպես ԵԿՄ-ի Էջմիածնի ներկայացուցիչ հանդես եկած մի կին և նրան միացած մի խումբ անձինք: Ինչպես նախորդ օրվա ընթացքում, այսօր նույնպես ոստիկանները հանցավոր անգործություն են դրսևորել և միայն բախման վտանգ առաջանալու դեպքում են միջամտելու փորձ արել, սակայն այդ միջամտությունը գլխավորապես եղել է իմիտացիոն բնույթի: