Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրցաննե՞րն էլ կկշռվեն ու կտուգանվեն. Պատգամավորը հիշեց նաև Արքիմեդին

Քաղաքականություն
jrcan

ԱԺ արտահերթ նիստին այսօր «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» նախագծի ամենաակտիվ ընդդիմախոսը ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էր: Ըստ նրա՝ սա վատ նախագիծ է, որի արդյունքում մեր երկիրը եւս մեկ անգամ դարձնում են նալոգի, տուրքի, փայի երկիր. «Լավ, ինչքան կարելի է: Թրթուրավոր տրակտորի անցնելու համար մեկին թույլ կտաք, մյուսին՝ ոչ: Բայց չէ՞ որ այդ տրակտորները, մենք գիտենք, որ Երեւանում հիմնականում օգտագործվում են գետերի հունը մաքրելու համար: Հոմ ուղղաթիռով, վերտալյոտով չեն բերելու էտ տրակտորը»: Պարոն Մարգարյանի վստահեցմամբ՝ այսօր ցանկացած կամուրջ անցնելիս գրված է, որ որոշակի քաշից ավելի չի կարելի անցկացնել. «Հարգելիներս, արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը չեն կարող քաշ ֆիքսել: Այսօր կան նաեւ ճանապարհներ, որոնցով հնարավոր է շրջանցել այդ սնկի պես աճող ու ճագարի պես բազմացող արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը: Ես՝ որպես ֆիզիկային շատ մոտ կանգնած անձնավորություն, ասում եմ՝ արքիմեդյան նորամուծությունը մտցրեք ու քաշ հաշվեք: Բայց ոնց կարող են դա անել, երբ մի քիչ բարդ անուն-ազգանունները չեն կարողանում գրել, ակտավորել, ուր մնաց քաշ հաշվեն: Արքիմեդի նման կարո՞ղ են անել՝ ոնց որ թագը ընկղմվեց ջրի մեջ: Ցեխոտ ու կեղտոտ ճանապարհների մասին եմ խոսում. այդ ճանապարհներով անցնելով՝ տրակտորը տոննաներով միայն ցեխ է հավաքում իր վրա, էլ ուր մնաց իր քաշը»: Ըստ նրա՝ այս օրենքը ազդելու է նաեւ զինտեխնիկայի վրա: Հովհաննես Մարգարյանը կոչ արեց այս նախագծի փոխարեն ուշադրությունը կենտրոնացնել երթուղայինների վրա. «Չմոռանաք՝ ինչ է կատարվում մեր երթուղայինների մեջ: Մեր երիտասարդները չեն կարողանում լիարժեք կանգնել ու կռացած են տեղափոխվում: Շփվում ես երիտասարդների հետ, կուզիկ են դարձել, կուզը դուրս է եկել: Իրենց ողնաշարի զարգացման ընթացք է, ախր: Վարկեր ու գրանտներ բերենք հենց սրա համար: Եկեք մտածենք մեկ այլ տարբերակի մասին: Մեր քաղաքացիները հերիք չէ կրակն են ընկել արագաչափերի ու կիլոմետրերով կարմիր գծերի ձեռքը... Ասում են՝ միլիոններ ենք ծախսում: Ի՞նչ միլիոններ, մի վեդրո ներկ են բերում, ներկում էտ կարմիր գծերը»: Նա կոչ արեց դեմ քվեարկել այս նախագծին: «Շատ ջղայն եք, պարոն Մարգարյան: Ինչ դեմ արտահայտվեցիք սահմանադրական բարեփոխմանը, սպլաշնոյ դեմ ասելով գնում եք: Կքննարկենք ու կորոշենք, թե ես ինչպես կքվեարկեմ. ամեն մեկն իր խղճի կամոք է քվեարկելու»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր ելույթում նկատեց. «Ասենք՝ միտինգ եղավ, ո՞նց եք անելու: Կշեռելու եք ու տուգանելո՞ւ եք էտ ջրցան մեքենաները: Չի կարելի չէ՝ ճանապարհներն այսպես վերահսկել ու վերածել ԴԱՀԿ-ի ու հարկերի»: