Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տեղ ենք բացում ամենաթողության ու հովանավորչության համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-zohrabyan2

ԱԺ արտահերթ նիստին այսօր «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ եթե պետական բյուջեում գումարներ նախատեսված չեն այս նախագծի համար ու հերթական անգամ փորձում են բանակցել միջազգային կազմակերպությունների հետ ու գումարներ բերել, այդ դեպում անհասկանալի էր Տրանսպորտի եւ կապի փոխնախարարի նշած 25-250 մլն դոլարի մասին խոսելը. «Բավականին մեծ ինտերվալ նշեցիք: Սրանից հետեւում է, որ որեւէ ռեալ, իրական հաշվարկի չի արվել: Ես կարծում եմ՝ որտեղ խառն է մարդկային գործոնը, այնտեղ շատ է կոռուպցիան: Մենք բոլորս էլ գիտենք, ուր շատ բեռներ տեղափոխողները ունենում են մեծ հովանավորներ, եւ շատ հավանական է, որ նրանք քաշը փոխեն ու օգտվեն այն ճանապարհներից, որտեղով անցնել նրանց չի կարելի: Այս անգամ կրկին անգամ տեղ ենք բացում ամենաթողության ու հովանավորչության համար»: Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը պատասխանեց, որ այդ 25-250 մլն դոլարի տիրույթը նշեց, քանի որ տարբեր սարքերի պարագայում տարբեր գներ են. «Օրինակ՝ պորտատիվ կշեռքներն ավելի էժան են, ու ես մոտավոր ներկայացրեցի արժեքը: Քանի որ ծրագիրը դեռ քննարկվում է, մենք դեռ հստակ չգիտենք՝ քանի կշեռք պետք կգա: Ես հասկանում եմ՝ ինչ ռիսկի մասին եք դուք խոսում, սակայն մենք ավտոմատացնելու ենք համակարգը, որ մարդկային գործոնը հնարավորինս նվազի: Եթե ծրագիրը հասնի իր նպատակին, ապա այդ սարքերի օգտագործմամբ այլեւս հնարավոր չի լինի իդենտիֆիկացնել՝ ում բեռնատարն է»: Նաիրա Զոհրաբյանը հիշեց, իր խոսքերով, աղքատի հայտնի անեկդոտը, երբ կոճակը կա, մնաց վերարկուն գտնեն. «Դուք այս պահին ունե՞ք ֆինանսական աղբյուրներ, կա՞ն բանակցություններ, թե մոտավոր որտեղից պետք է ռեսուրսներ գտնեք՝ նախագծի իրականացման համար»: Արթուր Առաքելյանը վստահեցրեց, որ Ասիական բանկի հետ բանակցություններ ունեն ու իրենք կվերահսկենք ամբողջ գործընթացը, որպեսզի այլեւս, օրինակ, տրակտորին արգելվի ասֆալտի վրայով երթեւեկել: