Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

40 տոննայից ավելի բեռների տեղափոխումը կարգելվի (տեսանյութ)

Քաղաքականություն
azh

ԱԺ արտահերթ նիստում այսօր սկսեց քննարկվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» նախագիծը: Այն ներկայացնում էր Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: Նախագծով առաջարկվում է 40 տոննայից ավելի բեռների տեղափոխումը, այլապես ճանապարհներին մեծ վնաս է հասցվում: ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց՝ կա՞ն արդյոք այլընտրանքային ճանապարհներ. «Դա միայն բեռնատարներին չի վերաբերում: Մեր շատ ճանապարհներ եվրոպական ստանդարտներին չեն համապատասխանում, օրինակ՝ միջհամայնքային ճանապարհներն ուղղակի տխրություն են առաջացնում: Հաստատված կարգերի խախտմամբ սպասարկվող կամ չսպասարկվող ճանապարհների պարագայում մարդիկ ի՞նչ փոխհատուցում են ստանալու: Բացի այդ, ինչ-որ մի «Ճանշին» փոսալցման աշխատանքներ է անում՝ երեկոյան փորում է, գիշերը մնում է բաց փոսը ու միայն առավոտյան են լցնում: Արդյունքում բազմաթիվ վթարներ, մեքենաներ են փչանում»: Արթուր Առաքելյանը վստահեցրեց, որ իրենք առավելագույն որակ ու ծավալ ունեն. «Ստացված ներդրումների արդյունքում կստանանք առավելագույն արդյունք: Նախարարությունում եւս քննարկվել է այդ հարցը: Համաշխարհային բանկի միջոցներով համայնքային ճանապարհների ծրագիրն է մշակվում եւ մի քանի համայնք լավ ճանապարհներով կգան, կմիանան գլխավոր մայրուղուն: Օրինակ՝ մի համայնքի մոտ կա հանք, ու բնակիչները մտահոգվում են, որ այդ բեռնատարները կքանդեն ճանապարհը: Ես էլ մեծ ցանկություն կունենայի, որ ավելի բարձր որակի ճանապարհներ ունենայինք: Ուղղակի ճանապարհների ցանցի պահպանմանն ուղղված մեր ներկայացրած ծրագիրն ավելի լավն է, քան ձեր առաջարկածը»: Տիգրան Ուրիխանյանը կոչ արեց նախարարությանը՝ պատիժներն ավելի տեսանելի դարձնել: