ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՆՈԿԱՈՒՏԻ ԿԵՆԹԱՐԿԻ ՄՐՑԱԿՑԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինIBF-ի եւ IBO-ի վարկածով 50.8 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը վաղը կփորձի իր տիտղոսը պահպանել ֆիլիպինցի Դիոսդադո Գաբիի հետ մրցամարտում:
Հայ բռնցքամարտիկը համոզված է, որ հաղթելու է ԱՄՆ-ում կայանալիք մրցամարտում. «Եթե նա չփախչի եւ մենամարտի իմ հետ, ապա ես նրան նոկաուտի կենթարկեմ արդեն 1-ին ռաունդում: Ես առավել քան վստահ եմ իմ ուժերին եւ ուզում եմ հանդիսատեսը տեսնի, թե ինչի եմ ընդունակ,- ասել է Դարչինյանը ավելացնելով.- Կարծում եմ բոլորին դուր կգա իմ մարտավարությունը: Ես կարող եմ դիմանալ 12 ռաունդ, սակայն ցանկացած պահի կարող եմ ցանկացածին նոկաուտի ենթարկել այս քաշային կարգում»:
Դարչինյանը առաջիկայում մտադիր է մրցել WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Խորխե Արսեի հետ, որը 50.8 կգ քաշային կարգում ամենաճանաչված բռնցքամարտիկն է: