Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱ»-ն ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի 2005թ. առաջնության փոխչեմպիոն «Միկան» այսօր ուշ երեկոյան կմեկնի թուրքական Անթալիա քաղաք, որտեղ 12 օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի գլխավորությամբ Թուրքիա կմեկնեն նաեւ «Միկայում» փորձարկվող բրազիլացի եւ ռուս լեգիոներները: Ակումբի նախագահ Կառլոս Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հավաքի ընթացքում հայտնի կդառնա, թե լեգիոներներից ովքեր են մնալու թիմում:

Ի դեպ, «Միկան» այս տարի 2-րդ ուսումնամարզական հավաքն է անցկացնում արտասահմանում: Առաջինը թիմն անցկացրել էր Իսրայելում, որտեղ մի քանի ստուգողական հանդիպումներ էին տեղի ունեցել: Անթալիայում «Միկան» եւս 4 ստուգողական հանդիպում կանցկացնի, սակայն առայժմ հայտնի չէ, թե որ թիմերի հետ: Մրցակից գտնելու հարցում հայկական ակումբը խնդիրներ չի ունենա, քանի որ ներկայումս Անթալիայում են գտնվում մի շարք հայտնի ակումբներ: