Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թինա Կարապետյանը եւ Սայմոն Սենեկալն առայժմ 4-րդ տեղում են

Սպորտ
sport-gexasahq

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սայմոն Սենեկալ պարային զույգը 4-րդ տեղը զբաղեցրեց Զագրեբում մեկնարկած գեղասահքի «Golden Spin of Zagreb 2015» միջազգային մրցաշարի առաջին օրը: Կարճ ծրագրից հետո մեր գեղասահորդները վաստակել են 48,26 միավոր: Թինա Կարապետյանն ու Սայմոն Սենեկալը ճապոնական զույգի հետ կպայքարեն բրոնզե մեդալի համար, իսկ ահա առաջին երկու տեղերը կվիճարկեն Իտալիայի ու ԱՄՆ-ի գեղասահորդները, որոնք բավականին առաջ են պոկվել մյուսներից: Նշենք, որ ազատ ծրագիրը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: