Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի մրցաշարում

Սպորտ
sport-chess2

Մեր հայրենակից, ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը հաջող հանդես եկավ Դալասում ՖԻԴԵ-ի կողմից անցկացվող բաց մրցաշարում: 15-ամյա գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ միայնակ զբաղեցրեց 5-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով ետ մնաց առաջատարներից, որոնցից հաղթող ճանաչվեց ամերիկացի գրոսմայստեր Կոնրադ Հոլտը: Մրցաշարին մասնակցող մեր մյուս հայրենակիցը, ԱՄՆ-ի վարպետ Տիգրան Իշխանովը, 4,5 միավորով զբաղեցրեց 27-րդ տեղը: