Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեկտեմբերի 6-ը ճակատամարտ է Հայաստանի ապագայի և ներկայի համար. Ա. Մանուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-49

«Սիրելի ֆեյսբուքայիններ, սիրելի ինտերնետային ընդդիմություն, սիրելի խոհանոցային և բազմոցային ընդդիմություն, լավն եք, շատ լավն եք, ինտերնետը շատ լավ բան է , ֆեյսբուքը շատ լավ բան է: Եթե այս հրապարակում 10.000 ենք, ապա այնտեղ 100 հազար ենք: Այդ մարդիկ  էլ են մերոնք, իրենք էլ են  «Ոչ»-ի կողմնակից, բայց լավ կլիներ, որ իրենք էլ էստեղ լինեին: Գալուստ Գրիգորիչը ֆեյսբուքից չի վախենում, մնացածները չեն համարում դա քաղաքացիական ուժ: Էս իշխանությունը վախենում է ռեալ մարդուց, որոնք այստեղ կանգնած են: Լավ կլիներ, որ մյուսներն էլ մեր կողքին լինեին՝ այստեղ կանգնած»,-Ազատության հրապարակում այս պահին ընթացող «Ոչ»-ի հանրահավաքին իր ելույթի ժամանակ  նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Վերջինս ցանկություն հայտնեց, որպեսզի ժողովուրդը զգա դեկտեմբերի 6-ի կարևորությունն ու լրջությունը, քանզի դա  ճակատամարտ է Հայաստանի ապագայի, Հայաստանի ներկայի համար: «Կամ մենք թույլ ենք տալու այս ոհմակին, այս որկրամոլներին, այս չկշտացողներին, այս երկիրը սպառողներին շարունակել նույն կերպ կամ հույս է բացվելու՝ Հայաստանում ազատ ընտրություններ կազմակերպելու: Մենք ունենք երկու հակառակաորդ՝ Սերժն է  ու մեր անտարբերությունը: Ես չգիտեմ՝ որն է  ուժեղ սրանցից, բայց այս երկուսը գումարած իրար, մեզ կարող են հաղթել»,- ասաց Արամ Մանուկյանը :   Մանրամասները՝ տեսնայութում: