Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ձյուդոյիստները ձախողվեցին Չինաստանում

Սպորտ
sport-judo1

Հայաստանի ձյուդոյիստները լիովին ձախողվեցին Չինաստանում ընթացող ձյուդոյի Մեծ մրցանակի հերթական մրցաշարում: Մեր 60 կգ քաշային ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը հենց առաջին փուլում պարտվեց ղազախստանցի Այբեկ Իմաշեւին եւ դուրս մնաց պայքարից: 66 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը հաջող մեկնարկեց եւ առաջին մարտում հաղթեց ռուսաստանցի Դենիս Լավրենտիեւին: Սակայն 1/8 եզրափակիչում մեր մարզիկը զգուշացումներով զիջեց ճապոնացի Կենգո Տակաչիին եւ նույնպես ավարտեց ելույթները: Ի դեպ, մեր ձյուդոյիստների մրցակիցները կիսաեզրափակիչ փուլում պարտվել են Ադրբեջանի ներկայացուցիչներին եւ կպայքարեն 3-րդ տեղի համար: