Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլավորի առողջական վիճակը վատացել է

Հասարակություն
kalanavor

«Վարդաշեն» ՔԿՀ-ում արդեն 13 օր հացադուլի մեջ գտնվող Նվեր Զախարյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Երիկամների հետ լուրջ խնդիր ունի, ջրից բացի, ոչինչ չի ընդունում, ուժերը լրիվ սպառվել են: Ուժեղ ցավեր ունի:  Գալիս, ճնշումն են չափում,  պարացետամոլ տալիս եւ վերջ»,- «Ա1+»-ին փոխանցեց մեր աղբյուրը: Նվեր Զախարյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել, եւ 5 տարի 7 ամիս է՝ կրում է իր պատիժը:  Դատապարտյալը ցանկանում է իր պատիժը կրել բաց ռեժիմով, սակայն ՔԿՀ վարչակազմը արդեն 8 անգամ մերժել է նրան: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Նվեր Զախարյանը վճռական է տրամադրված եւ չնայած առողջական խնդիրներին՝ շարունակելու է հացադուլը: