A
A
ՌԴ-ն 50 մլն դոլար կտա ահաբեկիչներից տեղեկություն տրամադրելու դիմաց
ՌԴ նախագահ Վ. Պուտինն այսօր հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Ա 321 ինքնաթիռի կործանումը ահաբեկչության արդյունք էր։ Ահաբեկիչներին, որոնք պայթեցրել են Ա 321-ը, կգտնեն աշխարհի ցանկացած վայրում՝ հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: Այսօր առավոտյան Միջերկրական ծովում տեղակայված նավերը հարվածներ են հասցրել Իսլամական պետության մայրաքաղաք Ռաքքայի ուղղությամբ։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը խոստացել է 50 մլն դոլար նրան, ով տեղեկատվություն կտրամադրի Ա 321 ինքնաթիռի կործանման հետ առնչություն ունեցողներից։