Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տաբուրետկի վրա հո չե՞ն նստելու». ՀՀԿ-ականը՝ ճոխությունների մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4a4a044839efb6f9fc7c82df70c0f96c

Գնահատելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր հայտարարեց. «Սա տխուր և զուսպ բյուջե է: Լավ է, որ ամպագոռգոռ բառեր չեն գրել այս նախագծում: Բայց ասել, որ բյուջեն սոցիալական է, կարծում եմ՝ հենց սոցիալական բնույթ էլ պետք է կրի, քանի որ գումարները հազիվ դրան են բավարարում»: Տնտեսագետն ասում է՝ իհարկե, գիտի, որ կառավարության ծախսերը ճոխ են, մնացած առումներով՝ փոքր աշխատավարձեր, թոշակներ տրամադրելը դեռ չի նշանակում սոցիալական բյուջե. «Հարկային եկամուտների 70 տոկոսը ձևավորվում են ԱԱՀ-ից, ակցիզային հարկից, նշանակում է՝ քաղաքացիներն են վճարում: Այսինքն, ասում են՝ պահում եք ձեզ, պահեք, չեք պահում՝ մի պահեք: Իսկ ճոխությունների մասով. ով չի ալարում, մեքենա է ունենում պետության հաշվին, եվրավերանորոգումներ»: «Զարգացման բյուջե անվանել, իհարկե, չի կարելի: Բայց հրաշքներ չեն լինում ոչ մի երկրում էլ: Իսկ ճոխությունների վերաբերյալ ասեմ, որ եթե մարդիկ նույնիսկ աթոռ չունենան նստելու, և աթոռ գնեն, էլի կքննադատեն»,-իր հերթին նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: Տնտեսագետը հակադարձեց. «Բայց այն խուճուճ բազմոցներից էլ են լինում, չէ՞»: «Իհարկե, խուճուճ բազմոցներից էլ են լինում: Բայց դրանցից կարող է ասենք 5 հատ լինել: Սակայն այդպիսի բազմոցներ էլ պետք է լինեն: Տաբուրետկի վրա հո չե՞ն նստելու մարդիկ, ովքեր գալիս են Ազգային ժողով»,-կես կատակ, կես լուրջ պատասխանեց պարոն Բադեյանը: