Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ

Պաշտոնական
lx

Նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքինգործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերովԵվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Կարեն Միրզոյանը կարևորել է նման հանդիպումները Արցախի և Եվրամիության միջև շփումներըշարունակելու առումով։ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում ընթացողժողովրդավարական գործընթացները, մասնավորապես, անդրադարձ կատարել 2015 թ. կայացած խորհրդարանականև ՏԻՄ ընտրություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը հանրային կյանքի կազմակերպման ուժողովրդավարական եղանակով իշխանության մարմինների ձևավորման տեսանկյունից։ Կարեն Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Արցախ-ԵՄ համագործակցությունը կարող է դրականազդեցություն ունենալ ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման և ամրապնդմանգործում։ Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացիներկայիս փուլին։ Այս կապակցությամբ երկուստեք ընդգծվել է իրավիճակն ապակայունացնելու փորձերը բացառելուև խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրելու  անհրաժեշտությունը