ԹՌՉՆԱՈՐՍՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ին
Թռչնագրիպի տարածման վտանգից խուսափելու նպատակով բնապահպանության նախարարության հրահանգով բնապահպանական մարզային տեսչությունները այսուհետ խիստ վերահսկողություն են իրականացնելու թռչնաորս թույլ չտալու ուղղությամբ:
Չնայած բնապահպանական Շիրակի մարզային տեսչության աշխատակիցները մարզի սահմանամերձ մի շարք գյուղեր ստուգայցեր կատարել են, սակայն բավական շատ համայնքներ չեն կարողացել գնալ՝ ճանապարհների փակ լինելու պատճառով: Թեեւ բնապահպանական տեսչությունը վերահսկողություն իրականացնելու է մարզի բոլոր համայնքներում, սակայն կան առավել կարեւորություն ներկայացնող տարածներ: Հատկապես մատնանշված են Ախուրյանի ջրամբարի, Արփա լճի եւ Ախուրյան գետի վերին հատվածները:
Ըստ Գյումրու որսորդների միության նախագահ Անդրանիկ Մելքոնյանի, մարզի բոլոր որսորդներն արդեն զգուշացված են եւ չեն զբաղվում թռչունների որսով, իսկ կազմակերպության տեսուչները աշխատում են վերահսկել, որպեսզի որսագողության դեպքեր չլինեն: Բացի դրանից որսորդները հիվանդ կամ սատկած թռչուն նկատելու դեպքում պետք է այդ մասին տեղեկացնեն բնապահպանական մարզային տեսչությանը:
Նշենք, որ մարզում գրանցված են 470 որսորդներ: Նրանցից 50-ը Գյումրիից են:
Գյումրիի «Ցայգ» հ/ը