Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Մարզեր

Վիճակագրությունը վկայում է, որ Գեղարքունիքի մարզում 2005թ. գրանցվել է 3171 ծնունդ: Գավառում, համեմատած նախորդ տարվա հետ, գրանցված ծննդաբերության ցուցանիշը 100-ով ավելացել է:

2005 թվականին Գեղարքունիքի մարզում մահացության թիվը կազմել է 1747, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 46-ով:

Գավառում եւ Վարդենիսում շարունակում է աճել նաեւ արտագաղթողների թիվը: Ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության տվայալների համաձայն` 2005թ-ին մարզից մեկնել է 1631 մարդ: Գավառից պաշտոնապես գրանցված մեկնողների թիվը ավելացել է 76-ով, իսկ Վարդենիսում՝ 152-ով: Ի դեպ, արտագաղթողների մեջ զգալի տեղ են զբաղեցնում հատկապես երիտասարդ ընտանիքները:

Այդ ամենի հետ մեկտեղ հայրենիք վերադարձողների թիվը 2004 թվականի համեմատությամբ 2005-ին Գեղարքունիքի մարզում ավելացել է 67-ով:

Գավառի «Քյավառ» հ/ը

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՔԻՉ ԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ

Գեղարքունիքի մարզպետին ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների եւ առաջարկությունների թիվը 2004-ի համեմատությամբ 2005-ին նվազել է: 2005 թվականին կազմել է 1855, որոնցից 111-ը՝ բողոք, 1744-ը՝ դիմում- նամակ: Գավառից Գեղարքունիքի մարզպետին ուղղվել է 739, Սեւանից եւ Ճամբակից 140-ական, Վարդենիսից 350, Մարտունուց՝ 350 դիմում- բողոք:

Ըստ բարձրացված հարցի բնույթի` նամակները հիմնականում վերաբերում են կոմունալ-կենցաղային, սոցիալական ոլորտներին: Դիմումների 33%-ը ֆինանասական խնդրանքի բովանդակություն ունեն, 10.2%-ը վերաբերում է առողջապահությանը, 12.5%-ը` աշխատանքի եւ աշխատավարձերի, 7.46%-ը` բնակարանային, 6.95%-ը` գյուղատնտեսության ոլորտի, 5.47%-ը` կենսաթոշակային խնդիրներին:

Գավառի «Քյավառ» հ/ը