Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարություն Մերդինյանը 3-րդն է աշխարհում

Սպորտ
a1-merdinyan

Գլազգոյում տեղի ունեցող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակները վաստակեցին առաջին մեդալը: Այսօր կայացած նժույգաթափերի եզրափակիչ մրցաշարում մեր մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 15,500 արդյունքով գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Մեր մարզիկը զիջեց միայն Մեծ Բրիտանիան ներկայացնող Մաքս Ուիթլոքին (16,133 միավոր) եւ Լուիս Սմիթին: Մեր մյուս մարմնամարզիկ Վահագն Դավթյանն այսօր հանդես կգա օղակների վրա վարժության եզրափակիչ փուլում: