Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա

Պաշտոնական
daa41fb62faa8c4d780b3e68cc5560f3

Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն՝ մասնակցելու Մադրիդում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) տարեկան համագումարին և ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: