Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԵԴ-ը կանաչ լույս վառեց Թուրքիայի ժխտողական քաղաքականության համար»

Քաղաքականություն
ispiryan

ՄԻԵԴ-ի ընդունած որոշումը՝ ի օգուտ Դողու Փերինչեքի, ամոթալի որոշում է, այն էլ երբ առաջ է բերվում խոսքի ազատության ոտնահարումը. կարծում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը. «Եվրադատարանը պարզապես աջակցեց Թուրքիայում տարիներ ի վեր ռասիստական գործունեությամբ, հակահայ գործունեությամբ հայտնի մարդու, դա ուղղակի ամոթալի է Եվրոպայի համար»։ Անդրանիկ Իսպիրյանը հիշեցնում է, որ Թուրքիայում այս դատավարության վճռի համատեքստում, այլ բան են տեսնում. «Թուրքիայում այս դատը ներկայացնում են ոչ թե որպես խոսքի ազատության կոնտեքստում տեղի ունեցող դատ, այլ վիճարկում՝ ցեղասպանություն եղե՞լ է թե՞ ոչ»։ Թուրքագետը համոզված է՝ այս վճիռը կնպաստի Թուրքիայի ժխտողականության բարձրացմանը. «Սրանով կանաչ լույս վառվեց Փերինչեքի եւ նրա նմանների կողմից Թուրքիայում հակահայկական գործունեության համար»։