Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց հօգուտ Հայոց ցեղասպանության փաստը հերքողի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
court

Քիչ առաջ Ստրասբուրգի մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը՝ հօգուտ թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի։ Այս մասին գրում է http://www.swissinfo.ch/eng/do%C4%9Fu-perin%C3%A7ek_european-court-confirms-perin%C3%A7ek-s-right-to-freedom-of-speech-/41720676 կայքը։ Դատարանի որոշմամբ՝ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը։ Ի դեպ, այս որոշումից հետո, չեղյալ են հայտարարվելու, բոլոր մյուս ատյանների կայացրած որոշումները։ Ի դեպ, Փերինչեքը 2005 թվականի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել է 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը: Նա, մասնավորապես, հայկական ցեղասպանությունը որակել է որպես «միջազգային կեղծիք»: 2005 թվականի հուլիսին Շվեյցարիա-Հայաստան միությունը բողոք է ներկայացրել Փերինչեքի դեմ՝ վերոհիշյալ ելույթների բովանդակության կապակցությամբ: Այդ բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ կետով: Փերինչեքը Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել է շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չի հասել: Դիմելով Եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել է, որ շվեյցարական դատարանները, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը: