Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երեք շախմատիստներն էլ առաջատարների խմբում են

Սպորտ
sport-chess1

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը վստահ են հանդես գալիս բրիտանական Մեն կղզում անցկացվող միջազգային մրցաշարում: Մեր գրոսմայստերները 4 տուրից հետո տարել են երեքական հաղթանակ, մեկական պարտիա ավարտել են ոչ-ոքի եւ 3,5 միավորով ընթանում են առաջատարների խմբում: Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Կարինա Համբարձումովան վաստակել է ընդամենը 1 միավոր եւ զբաղեցնում է 86-րդ տեղը: Այսօր կայանալիք 5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցելու է ֆրանսիացի գրոսմայստեր Լորան Ֆրեսինեի հետ: Սերգեյ Մովսեսյանին մրցակից է բաժին հասել հնդիկ Պ. Հարիկրիշնան, իսկ Հրանտ Մելքումյանն ուժերը կչափի անգլիացի Դեւիդ Հոուելի հետ: