Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքական մենաշնորհ կակ տակավո գոյություն չունի»

Քաղաքականություն
hakob-hakobyan

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի  հարցազրույցին, որտեղ նա նշում է, թե նոր Սահմանադրությունն օրինականացնում է քաղաքական մենաշնորհը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը ոչ մի վատ բան չի տեսնում, որ այդ մենաշնորհը դարձել է սահմանադրական նորմ. «Քաղաքական մենաշնորհ կակ տակավո գոյություն չունի։ Քաղաքական մենաշնորհը տալիս է ժողովուրդը»։ Քոչարյանը նաեւ նկատել է, որ նոր Սահմանադրությամբ երկիրը կգլորվի դե ֆակտո միակուսակցական կառավարում։ Այստեղ էլ պարոն Հակոբյանը համաձայն չէ. «Կա հաղթող թիմ։ Հաղթողների գաղափարն է։ Յուրաքանչյուր պատգամավոր իր ընտրատարածքում կամ իր հասանելիք ձայներով հաղթելով նա պարզ կարողանում է տեղում չունենալ դիմադրություն։ Ինչու։ Որովհետեւ բոլորը տեսել են նրա ընտրական մեխանիզմները»։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը շատ է հարգում Ռոբերտ Քոչարյանին, բայց նրա հետ համաձայն չէ, թեպետ գուցե միակուսակցական համակարգի մասով նրա ասածներում ճշմարտություն կա. «Գուցե կան ինչ-որ նման նշաններ»։ Հիմա իհարկե դրա ժամանակներն անցել են։ Լավ ընտրական օրենսգիրք է պետք եւ կբացառվի նաեւ հանրապետականի միահեծան հաղթանակը առաջիկա խորհրդարանական ընտրություններում. «Այսօրվա պառլամենտում 3/5-ով պետք է ընդունվի Ընտրական օրենսգիրք, Հանրապետական կուսակցությունը չունի 3/5-րդ ձայներ այսօր»։ Սակայն վաղը Հանրապետականը կարող է ունենալ՝ ո՞վ է նրան խանգարելու Ազգային Ժողովի ընտրություններում. «Չեմ չորտ նի շուտիտ»։