Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիրը վերածել եք լոմբարդի» (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled8

ԱԺ-ում այսօր ԿԲ 2015թ. ծրագրի քննարկմանը ելույթ ունենալով՝ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ մտածում էր՝ ելույթ ունենալ, թե ոչ. «Դա այն պարզ պատճառով, որ տնտեսագետ չեմ ու այնքան էլ լավ չեմ հասկանում այդ ոլորտից, որքան այլ որոտներից: Ուղղակի այստեղ հնչող հարցերի ու պատասխանների իրականությունից կտրված լինելը ինձ ստիպեցին ելույթ ունենալ»: Նա նկատեց, որ այսօր բազմաթիվ մարդիկ մտածում են՝ ինչպես վարկերի ու հիփոթեքների տակից դուրս գալ. «Ես ինքս վարկ եմ վերցնում, դրամ-դոլար փոխարժեքի տատանումները շատ լավ զգում եմ անձամբ ինձ վրա: Երկիրը վերածել եք լոմբարդի. այնպիսի տպավորություն է, որ շարժական ու անշարժ ամեն ինչ, բացի մի քանի տնտեսական-իշխանական կապվածության շրջակաների, գրավի տակ է»: Պարոն Ուրիխանյանը նաեւ նշեց, որ ԿԲ-ն արագացված, սրընթաց, ճգնաժամային տագնապով արգելանքներ է ուղարկում կոմերցիոն բանկերին, երբ ԴԱՀԿ-ից ստանում է քաղաքացիների հաշիվները սառեցնելու դիմումներ. «Սակայն երբ հարցը վերաբերում է քաղաքացիների իրավունքներին, երկրի շահին, այդ արագությունը չեմ տեսնում»: