Հրանտ Բագրատյանը գրպանից հանեց գումարն ու շարունակեց ելույթը (տեսանյութ)
Ազգային ժողովում մտքերի փոխանակում էր։ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին զայրացրել էր Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ելույթը։ Ամբիոնից նա նշեց. «Մենք այսօր առավոտյան քվեարկեցինք սահմանադրության հարցով։ Եվ սխալ արեցինք, որովհետև այդ սահմանադրության մեջ՝ 200-րդ հոդվածի առաջին կետով գների կայունությանն այս մարդկանց վրա ավելացրեցինք»։ Պատգամավորը հակադարձեց ԿԲ-ի փոխնախագահի ելույթում հնչեցված տեսակետին. «Ի՞նչ եք ասում. բյուջետային համակարգը միշտ մտել է ու կմտնի ֆինանսական համակարգի մեջ, առավել ևս՝ բյուջեի դեֆիցիտը։ Ֆռռցնել պետք չի մեզ»։ Պարոն Բագրատյանը, միանշանակ, սխալ է համարում այն, որ փողի քանակով է պետք կառավարել տնտեսությունը։ Նա գրպանից հանեց գումարն ու ասաց. «Արտադրություն էլ կա, չէ՞։ Հեսա փողը դնում եմ. 21.000-ա, էս էլ 2 հատ բաժակ եմ դնում, ի՞նչ արժի մի բաժակը 10,500։ 1000-ը հանում եմ, ի՞նչ արժի մի բաժակը. 10.000 դրամ, բայց կարող եմ երրորդ բաժակն արտադրեմ, չէ՞»։ Նա շրջվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողմն ու խնդրեց ևս մեկ բաժակ տրամադրել. «Պարոն Բագրատյան, վերցրե՛ք իշխանության բաժակը ձեզ»,-տեղից ասաց պարոն Շարմազանովը։ «Այո»,-արձագանքեց ՀԱԿ պատգամավորը և հավելեց. «Մի օր պիտի պրծնե՞նք այս ինստիտուտից։ Այս ինստիտուտը մեզ աղավաղում է։ Ինչո՞ւ պետք է միայն փողի քանակով մենք գինը կառավարենք։ Դրա արդյունքը ցածր տնտեսական աճն է, տարեկան 50-60.000 արտագաղթն է