Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համախմբվել և տապալել այս իշխանությունը». «Չեք անցկացնի»-ն շարունակում է հանրահավաքը (տեսանյութ)

Քաղաքականություն
voch12

Այս պահին Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին ելույթներ են ունենում ակտիվիստները և տարբեր գործիչներ։ «Քաղաքապետարանը խոչընդոտներ է ստեղծել մեր հանրահավաքի համար։ Մենք բողոքարկել էինք դատարան, սակայն հայցը չեն բավարարել»,-հանրահավաքի սկզբին հայտնեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը։ Սակայն, քանի որ օրենքով սահմանված կարգով հանրահավաքն օրինական է, իրենք անցկացնում են այն, նաև՝ երթ է լինելու։ Նախաձեռնության անդամներից Հրայր Մանուկյանը ելույթում նշեց. «Ժողովուրդ, երկու ճանապարհ ունենք. կամ թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն անցկացնի սահմանադրական փոփոխությունները, իսկ դա նշանակում է իր վերարտադրությունը, նշանակում է թալան, կոռուպցիա, ձախողված արտաքին քաղաքականություն, համատարած անարդարություններ և մնացած բացասական երևույթները։ Եվ կա երկրորդ ճանապարհը. համախմբվել և տապալել այս իշխանությունը»։ «Վստահ եմ, որ այս անգամ հաջողելու ենք»,-եզրափակեց ելույթն ակտիվիստը։ «Սերժ Սարգսյանը ոչ միայն վտանգում է մեր պետությունն, այլև հավերժացնում իր իշխանությունը։ Կո՞ղմ եք այս սահմանադրությանը, կո՞ղմ եք այս սահմանադրության այն մտքին, որ ժողովրդի իրավունքներն անցողիկ են, իսկ Հանրապետական կուսակցությունը հավերժ է»,-հարց ուղղեց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Հարությունյանը։ «Ոչ՛...»,-բղավեցին քաղաքացիները։ voch1