Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իտալիայի դեսպանի հետ

Քաղաքականություն
9ee9c9e9be10f5aafa49857fe70049f1

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները` առաջնահերթ կենտրոնանալով վարչախմբի նախաձեռնած Սահմանադրության փոփոխության իրական նպատակների, ինչպես նաև համակարգային կոռուպցիայի և ահագնացող արտագաղթի վտանգավոր հետևանքների վրա: Նախագահը ներկայացրել է իր գնահատականները հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում դիտարկվող լարվածության էսկալացիայի պատճառների վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակին և հեռանկարներին: