Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում ցույց է տվել Վահան Մարտիրոսյանի գժի թուղթը. Առավոտ

Քաղաքականություն
naira-zohrabyan

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի երեկվա լիագումար նիստում Երևանի ժամանակով ուշ երեկոյան ազատ դեբատների ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը շահարկեց Ադրբեջանից ապաստան խնդրած հայ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի արարքը: Այնուհետև անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, մտահոգություն հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման դանդաղ տեմպերի մասին: Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ , ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքն ի պատասխան Հուսեյնովի հայտարարությունների` ԵԽԽՎ-ում ցույց է տվել Վահան Մարտիրոսյանի գժի թուղթը: Տիկին Զոհաբյանը մանրամասնեց. «Ասացի, որ նման կենդանի ցանկացած երկրում էլ կա և ցույց տվեցի օրաթերթերից մեկում տպագրված` նրա գժի թուղթը: Եվ Վեհաժողովին տեղեկացրի, որ ադրբեջանցի պատվիրակը հղում է անում հոգեկան խնդիրներ ունեցող մի անձի»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով